-
22.07.2016|
00:55
Հայտնի իմաստություն է՝ մարդը պետք է ծերանա հնարավորինս մաքուր ձեռքերով և հանգիստ խղճով։ Մարդը, առհասարակ, բայց ոչ Հայաստանը ելուզակող, կենսաբանորեն արդեն զառամյալ, սակայն հոգով և մտքով վառվռուն մի անմեղսունակ պատանյակ՝ Էռնեստո Էռնեկյանը (ԷԷ), ում սիրտը կամենում է կործանել սեփական նախնիների հայրենիքի մի հատվածում շքացող կառույցը։
-
19.07.2016|
15:42
Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոստացել է «նոր Թուրքիա» ստեղծել ձախողված հեղաշրջումից հետո: Իշխանությունը վերցնելու դիլետանտական փորձը, որ Էրդողանն անվանեց «Աստծո ընծա», նրան լրացուցիչ միջոցներ է տալիս իր գաղափարներն իրականացնելու համար, որոնց ուրվագծերն արդեն երևում են, գրում է Bloomberg-ը:
-
19.07.2016|
08:54
Երբեք չգիտակցեցինք, որ «պատմության արդյունքը աշխարհագրությունն է» և պատմության հաղթական դիտակետից պետք է նայել ապագային, հակառակ պարագայում, իրադարձությունների չարագույժ բերումով, կարող է չափազանց շատ բան, գուցե ամեն ինչ տանուլ տրվել, ինչպես եղավ մեր ժողովրդի դարերի և ոչ այնքան հեռավոր անցյալի ավելի քան ողբերգական պատումներում։
-
19.07.2016|
08:49
2016-ի հուլիսի լույս 16-ի գիշերն Անկարայում և Ստամբուլում տեղի ունեցած իրադարձություններն արդեն դժվար է անվանել զինվորական հեղաշրջում կամ նույնիսկ ապստամբություն, ինչպես, երևի սխալմամբ կամ շփոթված, դեռ գիշերը բնութագրել էր Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
-
19.07.2016|
08:46
Հիմա Նժդեհի կյանքի ամենավիճահարույց և ողբերգական տարիների մասին: Հարցի հասարակացում կլիներ, եթե այսօր լռության մատնվեր այն հանգամանքը, որ 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել են փաստեր, որ հիտլերականները փորձել են իրենց նպատակներին ծառայեցնել գերի ընկած զինծառայողներին:
-
19.07.2016|
00:54
Կան օրեր, երբ ես ատում եմ իմ մասնագիտությունը և Մեսրոպ Մաշտոցին, որ հնարել է հայոց գրերը: Վստահ եմ, որ նա չի հնարել՝ գրելու այն, ինչ սերունդները գրել ու դեռ գրում են:
-
19.07.2016|
00:44
Բացեք անկախության տարիների հայկական մամուլը և ամենուրեք Կարսի պայմանագրի կապակցությամբ կկարդաք բոլշևիկներին խարազանող հոդվածներ: Ասեմ, որ մենք սիրում ենք սևեռվել մի հարցի վրա, չնկատելով, թե ինչ քաղաքականություն են վարում հետբոլշևիկյան Ռուսաստանի կառավարողներն այդ նույն հայկական հարցում: Ասել կուզեմ, որ այսօրվա ռուս կառավարողը թեպետ տոմսով բոլշևիկ չէ, բայց հայերիս տարածքների նկատմամբ հոգով բոլշևիկյան քաղաքականություն է վարում:
-
19.07.2016|
00:24
«Էլեկտրոստանդարտ» ԳՀԻ-ի լաբորատորիայի վարիչի պաշտոնում էր աշխատում տաղանդավոր կոնստրուկտոր Ռուբեն Հայկի Հովսեփյանը, որ պատմել է հետևյալը.
-1945 թվականի ամռան մի գեղեցիկ օր հայրս՝ գնդապետ Հայկ Հովսեփյանը, ոգևորված տուն եկավ. «Վաղը գնում ենք Կարս, ինձ նշանակել են Կարսի զինվորական պարետ»:
-
17.07.2016|
08:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը վերցրել է իր վերահսկողության տակ և կառավարությունը գործում է: Նա խոստացել է «դաժան հատուցում» գեներալներին, որ կապված են հեղաշրջմանը և հայտարարել, որ իրենց վարկաբեկած զինվորականները պետք է հրաժարական տան:
-
16.07.2016|
10:54
Իրավիճակը Թուրքիայում մնում է անորոշ և արագ փոփոխվում է: Ակնհայտ է, որ գիշերը եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որը փաստացի չի հաջողվել: Միջազգային բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են մնում՝ հայտարարել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչները: